Նախորդ մրցաշրջանում Վարդան Մինասյանը «Տարազի» գլխավոր մարզիչն էր, սակայն Ղազախստանի առաջնության ավարտից հետո հեռացավ թիմից։ Vesti.kz-ի թղթակցի հետ զրույցում հայ մասնագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե արդյոք կարող է կրկին գլխավորել ղազախական ակումբը։
«Տարա՞զ»։ Կոնկրետ ոչինչ չկա, բանակցություններ են ընթանում տարբեր թիմերի հետ։ Բացի Ղազախստանից, տարբերակներ կան նաև այլ երկրներում։ Ամեն ինչ կախված է ակումբի փիլիսոփայությունից ու լրջությունից»,- ասել է Վարդան Մինասյանը։
Ավելի վաղ Մինասյանը «Տարազից» հեռացել էր՝ ղազախական ակումբի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերի վճարումը մի քանի ամիս ուշանում էր:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Տարազը» տևական ժամանակ առաջատարների թվում էր, սակայն հետո առաջնությունում նահանջեց 10-րդ հորիզոնականը: Մինասյանը մինչ այդ մարզում էր նաև ղազախական «Տոբոլը»: