Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին 2021 թվականին Վիքիպեդիայում իրենց անձնական էջերի դիտումների քանակով առաջատարներ են դարձել մարզիկների շրջանում։
Ռոնալդուն այս ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ տարեկան ավելի քան 18 միլիոն դիտումով: Երկրպագուներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռոնալդուի նկատմամբ, քան այնպիսի խոշոր սպորտային իրադարձությունների, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը:
Լիոնել Մեսսին ցուցակի 15-րդ տեղում է՝ ավելի քան 13 միլիոն դիտումներով։
2021 թվականին մահացության տարեկան թվերի վերաբերյալ էջը դարձել է առաջատար՝ ավելի քան 42 միլիոն դիտում։