«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դիտարկում է իր կարիերան շարունակելու տարբերակները։
29-ամյա խաղացողը մոտ հինգ առաջարկ ունի Դանիայից, Նիդեռլանդներից և Անգլիայից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Եվրո-2020-ի խմբային փուլի Ֆինլանդիայի և Դանիայի հավաքականների խաղում դանիացի կիսապաշտպան Էրիկսենն ընկել էր խոտածածկին և չէր կարողացել ոտքի կանգնել։ Քրիստիանը 15 րոպե շտապ օգնություն է ստացել խաղադաշտում, այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ ֆուտբոլիստը սրտի կաթված է ստացել։ Հիվանդանոցում Էրիկսենին տեղադրվել է դեֆիբրիլյատոր։ Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը չի մասնակցել պաշտոնական հանդիպումների։ Դեկտեմբերին Ինտերը խզեց պայմանագիրը Էրիկսենի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամի «Այաքսը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենին վերադարձնելու տարբերակը։ Նշենք, որ Էրիկսենը վերսկսել է մարզումներն իր նախկին ակումբի՝ դանիական «Օդենսեի» կազմում