Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»:
Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» (Բրազիլիա):
Մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 3-ից 12-ը ԱՄԷ-ում։