Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) ընտրել է տարվա լավագույն մարզիկներին։
Տղամարդկանց շրջանում 2021-ի լավագույն մարզիկ է ճանաչվել «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին լավագույն մարզիկ է ճանաչվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։
Հարկ է նշել, որ Մեսսին նաև հավակնում էր տարվա լավագույն մարզիկի տիտղոսին, բայց զբաղեցրեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենին։