«Մոնակոն» հեռացրել է Նիկո Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Ակումբի ղեկավարությունը դեկտեմբերի 30-ին խորվաթ մասնագետին հաղորդել է, որ հեռացնում է նրան։
Աղբյուրը գրում է, որ ակումբում դժգոհ են թիմի ընտրած կազմից ու արդյունքներից․ ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» ոչ մի անգամ չի հայտնվել Լիգա-1-ի թոփ-5-ում։