«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվողի փնտրտուքի մեջ է։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Կլաուդիո Կարդոսոն, անգլիական ակումբը հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար «կարմիր սատանաները» ստիպված են պայքարել մի քանի ակումբների հետ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։
21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։