«Ատլետիկոյից» 5 հոգի վարակվել է կորոնավիրուսով։ Թեստի դրական արդյունք է հաստատվել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի, ինչպես նաև ֆուտբոլիստներից Կոկեի, Անտուան Գրիզմանի, Էկտոր Էռերայի և Ժոաու Ֆելիշի մոտ։
Վարակվածներից ոչ ոք սիմպտոմներ չունի։ Նրանք ինքնամեկուսացել են իրենց տներում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մյուս խաղը «Ատլետիկոն» կանցկացնի հունվարի 2-ին «Ռայո Վալյեկանոյի» դեմ։