«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է լրագրողին, որը հայտարարել է՝ ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսն արդեն «Սիթիի» գրպանում է: Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ԱՊԼ-ի 20-րդ տուրում Գվարդիոլայի թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Բրենտֆորդին».
«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, քանի որ մենք հաղթում ենք, բայց ես Ձեզ չեմ հավատում: Դուք ասում եք, որ տիտղոսն արդեն մերն է: Սակայն «Չելսին» և «Լիվերպուլն» ավելի բացառիկ թիմեր են: Մեկը Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է, իսկ «Լիվերպուլը»՝ մեր գլխավոր մրցակիցը վերջին տարիներին:
Դեռ հնարավոր է 54 միավոր վաստակել, և մենք մտածում ենք միայն հաջորդ խաղի մասին»,- ասել է Գվարդիոլան: