Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ենթադրում է, որ իր ակումբը չի կարողանա մասնակցել ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքին.
«Հիմարություն է մտածելը, որ մենք մասնակցում ենք չեմպիոնական մրցավազքին: 7 ֆուտբոլիստ վարակված են կորոնավիրուսով: 5 կամ 6 ֆուտբոլիստ շարքից դուրս են մնացել 6 և ավելի շաբաթով: Ինչպե՞ս կարող ենք պայքարել չեմպիոնության համար: Դրա համար պետք է մեր տրամադրության տակ 23 առողջ խաղացող ունենանք:
Նրանք, ովքեր հիմա դուրս են գալիս խաղադաշտ, մարզվում են լիարժեք ուժով: Բայց մենք չգիտենք, թե ինչ սպասել ֆուտբոլիստներից՝ ֆիզիկական պատրաստականության և խաղի ինտենսիվության տեսանկյունից: Մենք պետք է գործենք փորձելու և սխալվելու մեթոդով»,- Տուխելի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Բրենտֆորդի» դեմ խաղում լոդնոնցները գոլ են բաց թողել ավելացված ժամանակում՝ արդյունքում ոչ-ոքի՝ 1-1 խաղալով, իսկ Ռիս Ջեյմսն ու Անդրեաս Քրիստենսենրը համալրել են վնասվածք ունեցող ֆուտբոլիստների շարքերը: