ՄՅՈՒ-ի ժամանակավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է դժվարությունները, որի հետ իր թիմը բախվեց կորոնավիրուսի բռնկման պայմաններում։
Պատասխանելով այն հարցին, թե կարողացավ ինքը կորոնավիրուսի բռնկման ժամանակ հասնել իր պլանավորած արդյունքներին, նա ասել է․ «Իհարկե, ոչ։ Յուրաքանչյուր մարզիչ, յուրաքանչյուր ամբիցիոզ մարզիչ, և այս առումով տարբերություն չկա իմ ու մյուս մասնագետների միջև, ուզում է շատ ավելի արագ արդյունքի հասնել։
Վերջին 3 օրերին թիմը լիարժեք վերականգնվել է, բայց նորմալ մարզում անցկացնել չի հաջողվել»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։