«Տոտենհեմի» պաշտպան Էմերսոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում», համեմատել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի ու ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։
«Մեսսին ավելի լավն է։ Կրիշտիանուն գոլեր է խփում, բայց նրա դեմ մեն-մենակ խաղալն այնքան էլ բարդ չէ։ Կրիշտիանուն լավն է, նա մեկնաբանությունների կարիք չունի, բայց Մեսսին գերազանցում է նրան»,- Էմերսոնի խոսքերն է փոխանցում իսպանական Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 խաղի, խփել 6 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի, խփել 13 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։