«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ԱՊԼ 20-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղից հետո (1-1) ընդգծել է Ռոմելու Լուկակուի խաղը, որը վերջին 4 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել։
«Զարմացած եմ նրա ցուցադրած խաղից, բայց չգիտեմ՝ որքան ժամանակ կարող է անել դա։ Մեզ մնում է միայն փորձել ու հուսալ։ Հիմա ոչ ոք ոչինչ չի կարող պնդել լիարժեք վստահությամբ։
Նա 8 շաբաթ չի խաղացել, իսկ երբ սկսեց պատրաստվել վերադառնալուն, քովիդը հայտնվեց։ Եվ ամեն դեպքում դրանից հետո նա կարողացավ անցնել մարզումների ու խաղալ։ Դա արտացոլանքն է այն ամենի, ինչ հիմա տեղի է ունենում թիմի հետ․ մենք փորձում ենք ստեղծված պայմաններում առավելագույնն անել»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։