«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին պատմել է «քաղաքայինների» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ լարված հարաբերությունների մասին։
«Դա տեղի էր ունեցել «Վուլվերհեմփթոնի» հետ խաղերից մեկի ժամանակ։ Մանչինիին չէր դադարում ողջ խաղի ընթացքում քննադատել ինձ։ Շրջվեցի ու ասացի, որ վերջ տա հետս այդ տոնով խոսելուն, եթե դժգոհ է, կարող է փոխարինել ինձ։
Դա չեղավ։ Երբ պատրաստվում էի դաշտ դուրս գալ երկրորդ կեսին, հանեցի խաղակոշիկս։ Յայա Տուրեն կողքիս էր, նրան ասացի, որ եթե Մանչինին հետս այդպես խոսի, խաղակոշիկս կնետեմ վրան»,- Նասրիի խոսքերն է փոխանցում Marca-ն։