ՄՅՈՒ-ի հարձակվող Անտոնի Մարսյալին մեկ քայլ է բաժանում «Սևիլյա» տեղափոխությունից։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ իսպանացիները պլանավորում են 26-ամյա ֆրանսիացուն վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտ՝ առանց գնման իրավունքի։ Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները։
Այս մրցաշրջանում Մարսյալը մասնակցել է ԱՊԼ 7 խաղի, խփել 1 գոլ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա գլխավոր մարզչին տեղեկացրել է ակումբից հեռանալու ցանկության մասին։