«Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ջերարդ Ռոմերոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը չի կարողանում համաձայնության գալ 24-ամյա կիսապաշտպանի հետ՝ պայմանագրի պայմանների շուրջ. բանակցությունները խափանվել են:
Դեմբելեն 2017 թվականից է միացել «Բարսելոնային», ուր տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայից»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Չավիի սաներն առաջիկա հանդիպումը կանցկացնեն հունվարի 2-ին՝ մրցելով «Մալյորկայի» դեմ: