«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ Ռալֆ Ռանգնիկի՝ մանկունիական ակումբը գլխավորելուց հետո Ռոնալդուն դժգոհ է իր կարգավիճակից։
Միևնույն աղբյուրը տեղեկացնում է, որ Կրիշտիանուն Ժերար Պիկեի միջոցով կապնվել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը։