Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ իր կյանքում ունեցած նշանակության մասին։
«Անչելոտին շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում։ Նա ստիպեց ինձ՝ հավատամ սեփական ուժերիս։ Ամեն օր ցանկանում եմ նոր բան սովորել։
Առջևում ինձ սպասվում են հիանալի ժամանակներ ինչպես ակումբում, այնպես էլ ազգային հավաքականում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։