Դարպասապահ Դին Հենդերսոնը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ՄՅՈՒ-ից։
24-ամյա դարպասապահը ցանկանում էր վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել, քանի որ կանոնավոր խաղաժամանակ չի ստանում։ Բայց ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը՝ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խաղացողին հասկացրել է, որ մյուս ամիս նրան բաց չի թողնելու այլ ակումբ։
Գերմանացին կարծում է, որ «Յունայթեդում» պիտի դարպասապահների եռյակ լինի, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ մեկնարկային կազմում։
Այս մրցաշրջանում Դավիդ Դե Խեան հաստատվել է «կարմիր սատանաների» հիմնական կազմում։ Նա ԱՊԼ-ում մասնակցել է 17 խաղի, ինչպես նաև ՉԼ խմբային փուլի 5 խաղի։
Հենդերսոնը այս մրցաշրջանում ԱՊԼ խաղերում դաշտ դուրս չի եկել, մասնակցել է ՉԼ մեկ և Լիգայի Գավաթի երկու խաղի։