«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գործակալ Վլադո Լեմիչը արձագանքել է այն շշուկներին՝ համաձայն որոնց նա մասնակցում է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ բանակցություններին։
Հաղորդվում էր, որ նա մեկնել է Մոսկվա՝ խոսելու «Դինամոյի» սպորտային տնօրեն Ժելկո Բուվաչի հետ։
«Վերջին անգամ ես Ռուսաստանում 3 տարի առաջ եմ եղել։ Չեմ ճանաչում այն ֆուտբոլիստին, որի մասին հարցնում եք, և չեմ մասնակցում նրա հետ կապված գործարքներին։
Ես նույնիսկ ոչ մի անգամ չեմ խոսել Բուվաչի հետ»,- Լեմիչի խոսքերն է փոխանցում Р-Спорт-ը։