Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը նշանակվել է «Խիմկիի» գլխավոր տնօրենի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը, Գաբուլովը փոխարինել է Սերգեյ Անոխինին։
38-ամյա նախկին դարպասապահը 2019 թվականին նշանակվել էր Վլադիկավկազի «Ալանիայի» նախագահի պաշտոնում։ Նոր աշխատանքը երկրորդն է վերջինիս համար մարզական կարիերան ավարտելուց հետո։
Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։