«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ, եթե հարձակվող Էդինսոն Կավանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա թիմից։
Կավանիի պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ, բայց ուրուգվայցու անունը կապում են հունվարին «Բարսելոնա» տեղափոխվելու հետ։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն՝ «Յունայթեդը» դիտարկում է Իկարդիին ձեռք բերելու տարբերակը՝ որպես Կավանիին փոխարինողի։