«Ռեալի» 4 խաղացողի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
COVID-19-ը հաստատվել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի, Վինիսիուս Ժունիորի, Ֆեդերիկո Վալվերդեի և Էդուարդո Կամավինգայի մոտ։
Հունվարի 2-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնության շրջանակում կհանդիպի «Խետաֆեի» հետ։