«Վալենսիան» իր պաշտոնական կայքում հաղորդել է թիմում քովիդով վարակվածության 4 դեպքի մասին։
Թիմի անդամների անունները, որոնց թեստը դրական արդյունք է ցույց տվել, ակումբը չի բարձրաձայնում։ Նրանք բոլորը ինքնամեկուսացված են։
Այսօր «Վալենսիայի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Լա Լիգայի 19-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղից առաջ։