«Տոտենհեմն» իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեյի գլխավորությամբ դեռ պարտություն չի կրել:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական Twitter-ը, սա ակումբային նոր ռեկորդ է լոնդոնյան ակումբի համար
Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Կոնտեի թիմը ոչ-ոքի խաղաց և իր անպարտելիության շարքը հասցրեց 7 խաղի:
52-ամյա իտալացին «Տոտենհեմի» պատմության մեջ առաջին մարզիչն է, ով կարողացել է չպարտվել մեկնարկային 7 հանդիպումներում։