«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունը (0-1).
«Մենք մեզ նման չէինք: Նորմալ սկսեցինք, ինձ այնքան էլ դուր չեկավ այն, թե մենք ինչ ինտենսիվությամբ էինք գործում, բայց երբեմն այսպես է ստացվում: Բայց հետո մենք կորցրինք ռիթմը և արդեն չկարողացանք այն վերադարձնել: Ամեն դեպքում, կային պահեր, երբ մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ:
Երբ մարդն, ով մշտապես ասում է, թե չի կարելի խաղալ դեկտեմբերի 26-ին և 28-ին, խաղում է միայն 28-ին և պարտվում է մի թիմը, որը խաղացել է թե՛ 26-ին և թե՛ 28-ին, զավեշտալի է, գիտեմ: Բայց կարծում եմ՝ մենք տարօրինակ խաղացինք, իսկ «Լեսթերը» արժանի էր երեք միավորի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: