«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Նրա նվիրումը, ինտելեկտը, վճռական լինելու և ցանկացած իրավիճակում իրեն դրսևորելու կարողությունն ինձ համար ոգեշնչման աղբյուր են եղել: Կրիշտիանուն այլ մոլորակից է եկել, հիանալի էր նրա հետ մարզվելը և տեսնելը, թե նա ինչ է անում, որպեսզի ուժեղ լինի: Ես երջանիկ եմ, որ նրա հետ որոշ ժամանակ եմ անցկացրել և իրականում տեսել եմ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին»,- Կյեզայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Կյեզան և Ռոնալդուն միասին հանդես են եկել «Յուվենտուսում»: