Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմի» ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնությունում, հաղորդվում է ԱՊԼ-ի՝ Թվիթերի էջը:
Հաղորդվում է, որ Կոնտեն դարձել է լոնդոնյան ակումբի պատմության առաջին մարզիչը, որը չի պարտվել ակումբի հետ անցկացրած առաջին 7 խաղում՝ 4 հաղթանակ և 3 ոչ-ոքի:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին, Սաութհեմփթոնի «Սենթ-Մերի» մարզադաշտում «Սաութհեմփթոնը» ԱՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում ընդունել է «Տոտենհեմին»: Թիմերը ոչ-ոքի են խաղացել՝ 1-1:
«Տոտենհեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր:
Կոնտեն 2021 թվականի նոյեմբերին է գլխավորել «Տոտենհեմը»: