Արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը կշարունակի կարիերան Ֆրանսիայի Լիգա 1-ում:
31-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Լիլի» հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը: Գայտանը հանդես կգա 20 համարի ներքո:
2020-ի հունվարի 1-ից Գայտանը ազատ գործակալի կարգավիճակում էր: Կիսապաշտպանի վերջին ակումբը «Չիկագոյի ֆայրն» էր, որի կազմում նա խաղացել է 2019-ի մարտից մինչև 2019-ի դեկտեմբեր:
🔴 LOSC are delighted to announce the arrival of 31-year-old Argentina international, Nicolás Gaitán. pic.twitter.com/PJugOt3hZP
— LOSC Lille EN (@LOSC_EN) January 31, 2020