«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը երկրպագուների վարկածով ճանաչվել է 2021 թվականի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է Mirror Football-ը, եգիպտոսցին արդեն ստացել է Fans՛ Footballer of the Year մրցանակը։ Ըստ աղբյուրի՝ քվեարկությանը մասնակցել է 140 հազար երկրպագու։
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, իսկ եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։