«Գենկի» կիսապաշտպան Յանիս Հաջին տեղափոխվել է «Ռեյնջերս», հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը «Ռեյնջերսին» է միացել վարձակալության հիմունքներով` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ընդ որում վարձակալական պայմանագրի ավարտից հետո ակումբը նրա տրանսֆերը գնելու առաջնային իրավունք կունենա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակը» Հաջիի համար 12 մլն եվրո է առաջարկել:
20-ամյա Յանիս Հաջին լեգենդար ռումինացի ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի որդին է: Յանիսն իր հոր ակադեմիայի սան է: «Վիիտորուլի» կազմում հանդես է եկել 2014-ից 2016 թվականներին, ինչպես նաև 2018 թվականին:

Կիսապաշտպանն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 92 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Հաջին հանդես է եկել նաև «Ֆիորենտինայի» կազմում:
Ռումինիայի հավաքականի կազմում Յանիսը 5 խաղի է մասնակցել:

LIVE. Այսօր փակվում է տրանսֆերային պատուհանը (թարմացվող)