Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման այսօր մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ։ Ֆուտբոլիստը նորից բուժզննում կանցնի՝ հստակ պարզելու համար, թե արդյոք նա կարող է օգնել թիմին Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում։
«Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում հարձակվողը մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել էր։
Ֆրանսիացին բաց է թողել Չեմպիոնների լիգայի հանդիպումը Ինտերի դեմ։
«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո» խաղը կկայանա դեկտեմբերի 12-ին: