ԱՊԼ 16-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցում էր առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ:
Առաջին կեսում խաղի տեմպն այնքան էլ բարձր չէր, ու թիմերից ոչ մեկին չհաջողվեց բացել հաշիվը։ Երկրորդ կեսը թեև ավելի դիտարժան էր, բայց գոլեր խփել թիմերին կրկին չհաջողվեց ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 15 միավորով՝ 6-րդն է։