«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե գնդակ» ստանալու վերաբերյալ։
«Ինձ մի հարցրեք արդյունքների վերաբերյալ։ Կա այն, ինչ կա։ Երբեք չենք կարող ասել, որ Մեսսին այս մրցանակին արժանացել է անարդարացիորեն։ Այս ամենը լավ բիզնես և շոու է, որի նպատակն է ֆուտբոլը դարձնել ավելի հետաքրքիր։
Ես չեմ այն մարդը, որը պետք է ասի՝ արժանի՞ էր Մեսսին մրցանակին, թե՞ ոչ։ Հաշվի առնելով, թե անցած մրցաշրջանում ինչպիսի խաղ և արդյունքներ է ցույց տվել Լևանդովսկին, վստահաբար արդարացի կլիներ նաև նրա հաղթանակը, ուղղակի այս պարագայում ամեն բան որոշում են նվաճած մրցանակները»,- այս մասին մասնագետը նշել է Marca-ի հետ զրույցի ընթացքում։