Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ պարտիայում գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի հետ: Մրցամարտը տեղի է ունենում Դուբայում՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն եվրո:
Կարլսենը խաղացել է սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:
Առաջին երկու պարտիաներում ևս գրանցվել է ոչ-ոքի: Հաջորդ պարտիան կկայանա նոյեմբերի 30-ին:
Մրցամարտը ներառում է 14 դասական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Կարլսենը 2013 թվականից պաշտպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նեպոմնյաշչին FIDE-ի դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: