Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում` կիսաեզրափակչում հաղթելով Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոջեր Ֆեդերերին 7:6 (7:1), 6:4, 6:3 հաշվով: Խաղը 2 ժամ 18 րոպե է տևել:
Մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը կմրցի կա’մ ավստրիացի Դոմինիկ Տիմի, կա’մ գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Australian Open-ը կավարտվի փետրվարի 2-ին:
Նախորդ տարվա եզրափակչում Նովակը հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին 6:3, 6:2, 6:3 հաշվով:
