Երևանում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլը:
Մրցաշարին մասնակցում են յոթ թիմեր ՝Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից, Էստոնիայից և Լեհաստանից։
Առաջնությունը մեկնարկել է տանտերերի՝ Հայաստանի, և Բելառուսի հավաքակնների միջև հանդիպումով։ Բելառուսի թիմը հաղթանակ է տարել 3։0 հաշվով։ Երկրորդ հանդիպումը Էստոնիայի և Լատվիայի միջև էր: Դիտարժան հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ Էստոնիայի։ Հանդիպման լուսանկարները՝ այստեղ։ Օրվա երրորդ հանդիպումը կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ Ուկրաինայի։
Մրցաշարի հաղթողը միանգամից կդառնա գլխավոր եզրափակիչի մասնակից, իսկ 2-6-րդ տեղերը զբաղեցնող թիմերը կմասնակցեն երկրորդ փուլին: