«Նոայի» մարզիչ Արամ Հակոբյանն այսուհետ կկատարի ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պարտականությունները։
Բացի այդ, Հակոբյանը կլինի նաև «Նոայի» գլխավոր մարզչի խորհրդականը։ ԱՅս մասին տեղեկանում ենք մասնագետի facebook-ի էջից։
Հիշեցնենք, որ մինչ այս Հակոբյանն ընդգրկված էր «Նոայում» Գրիգորի Միխալյուկի մարզչական շտաբում։