Մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որն անցկացվում է Կալկաթա քաղաքում։ Մրցաշարի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:
Արոնյանը պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել մրցաշարում՝ առաջին երեք տուրերում տանելով նույնքան հաղթանակ։ Հայ շախմատիստի մրցակիցներն էին ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բաշկարան Ադհիբանը և Գուջրաթի Սանթուշը:
Այսպիսով Արոնյանը երեք միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի նոյեմբերի 19-ին։