Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է այն լուրերը, թե «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել «Սպարտակի» կազմը։
— Դուք Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվեցի՞ք Սպարտակ հնարավոր տեղափոխության հետ կապված լուրերի մասին։ Ի՞նչ պատասխանեց նա։
— Հենրիխը շփոթված էր. նա ասաց, որ այս լուրը կարդացել է եվրոպական հրապարակումներում, բայց ոչ ոք իր հետ չի կապվել, և նման խոսակցություններ չեն եղել։
-Պատրաստ կլինե՞ր նա տեղափոխվել Ռուսաստան։
-Ապագայում, կարծում եմ, իհարկե։ Բայց նա, կարծես թե, վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Կավարտvի պայմանագիրը, հետո կերևա։ Նա կարող է ադապտացվել ցանկացած երկրում, այդ թվում Ռուսաստանում, քանի որ շատ լեզուներ գիտի։ Այնպես որ, հնարավոր է,- RB Sport-ի հետ հարցազրուցում ասել է Բերեզովսկին։