Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանն անձամբ է ցանկանում փոխել ակումբը, քանի որ գլխավոր մարզիչ Թոմաս տուխելի կողմից չի ստանում բավարար խաղաժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Զիեշն «ազնվականների» կազմում անցկացրել է 10 հանդիպում, դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։