ՊՍՎ-ի կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնը արդեն դարձել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ, հաղորդում է De Telegraaf-ը:
Նշվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա ժամերի ընթացքում:
Համացանցում հայտնվել է Բերգվեյնի լուսանկարը «Տոտենհեմի» մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 22-ամյա հոլանդացին Էրեդիվիզիում անցկացրել է 16 հանդիպում ՊՍՎ-ի կազմում և դարձել 5 գոլի հեղինակ։