«Լիվերպուլը» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է Liverpool News-ը։
Մերսիսայդցիները միացել են 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին, որին արդեն վաղուց հետևում են «Չելսին», «Բարսելոնան» և այլ ակումբներ։ Արսենի տրանսֆերային արժեքը 15 մլն եվրո է գնահատվում։
Հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս դիտարկել է Արսեն Զախարյանին հրավիրելու տարբերակը, բայց դեռևս պաշտոնական շփումներ չեն եղել ֆուտբոլիստի կամ նրա ներկայացուցիչների հետ։
Զախարյանը «Դինամոյի» կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։