Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մոտ է Մանչեսթեր «Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրելուն:
Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի մանրամասները: Անգլիական կողմը կվճարի 55 մլն եվրո՝ հետագայում 25 մլն եվրո բոնուս ավելացնելու պայմանով:
Correio da Manhã-ի հաղորդմամբ, 10 մլն եվրո բոնուս «Սպորտինգը» կստանա, եթե ֆուտբոլիստն անցկացնի 20 խաղ, իսկ 15 մլն եվրո կստանա, եթե Ֆերնանդեշը դառնա 15 գոլի հեղինակ:
Նախկինում հաղորդվում էր, որ Ֆերնանդեշն անգլիական գրանդում կստանա շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձ: