«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է ֆուտբոլիստներին մեկ շաբաթով փակել թիմի բազայում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստները «Յուվենտուսի» բազայում կլինեն նոյեմբերի 1-ից 6-ը։ Մարզչական պլանի փոփոխության պատճառը վերջին խաղերում թիմի ոչ բավարար արդյունքներն են։ Այս շրջանում «Յուվենտուսը» ՉԼ խմբային փուլում հանդիպելու է «Զենիթին»։
«Յուվենտուսը» Ա Սերիայի 11 խաղում հավաքել է 15 միավոր և մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։
ՉԼ խմբային փուլի «Յուվենտուս»-«Զենիթ» խաղը կկայանա նոյեմբերի 2-ին Թուրինի «Ալյանց -Յուվենտուս» մարզադաշտում։