«Միլանը» Տեո Էռնանդեսի հետ պայմանագրի երկարաձգումը մոտ ժամանակների իր առաջնահերթությունն է համարում ու աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Պաշտպանը իտալական ակումբում լավ խաղ է ցուցադրում, ինչով էլ գրավել է եվրոպական թոփ-ակումբների ուշադրությունը։
Նշվում է, որ «ռոսոներիները» չեն ուզում կորցնել ֆրանսիացուն ու պատրաստ են նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել։