«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Telefoot-ի հետ զրույցում խոսել է 40 տարեկանում ֆուտբոլ խաղալու մասին։
-Ուզում եմ բոլորին ապացուցել, որ 40-ը ընդամենը թիվ է։ Ես դեռ կարող եմ իմ սիրած գործով զբաղվել։ Այո, ես չեմ կարող խաղալ այնպես, ինչպես 5 կամ 10 տարի առաջ, բայց հիմա ավելի խելացի եմ, ավելի մեծ փորձ ունեմ։
-Զարմացա՞ծ եք Ձեր խաղով։
-Ոչ, ես լավագույնն եմ։ Երբ լավագույնն ես, դա չի զարմացնում։
Ես ապացուցելու ոչինչ չունեմ, բայց չեմ ուզում զղջալ, երբ ավարտեմ կարիերաս, մտածել, թե դեռ կարող էի խաղալ։ Կշարունակեմ այնքան, մինչև կկարողանամ գործի մեջ լինել։ Կամ երբ պարզ չդառնա, որ արդեն վերջ։
-«Միլանը» Ձեր վերջին ակումբը կլինի՞։
-Վստահ չեմ․․․Ուզում եմ հնարավորինս երկար խաղալ։ Եթե նրանք որոշեն բաց թողնել ինձ, բայց ես հասկանամ, որ կարող եմ դեռ խաղալ, կշարունակեմ։