Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Ինտերն» ընդունել էր «Ուդինեզեին»:
Տանտերերը հաղթանակի հասան 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Խոակին Կորեան:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 24 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում, իսկ «Ուդինեզեն» 11 միավորով 14-րդ տեղում է: