Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ընդունեց «Ալավեսին» ու ոչ-ոքի խաղաց՝ 1-1:
Առաջին խաղակեսում փոխարինվեց «կապտանռնագույնների» արգենտինացի նորեկ Սերխիո Ագուերոն:
Ագուերոն ընկավ խոտածածկին: Նրան մոտեցան բժշկական անձնակազմի անդամները: Ի վերջո, արգենտինացին ոտքի կանգնեց, երբ նրան ցանկանում էին պատգարակով տանել խաղադաշտի սահմաններից դուրս: Հեռանալիս Կունը բռնել էր սիրտը՝ ունենալով նաև շնչառական խնդիրներ:
Հաղորդվում է, որ Ագուերոն նույն պահին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: