Ա Սերիայի 11-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Վերոնային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
11-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջիովաննի Սիմեոնեն։ Ընդամենը 3 րոպե անց Սիմեոնեն դուբլ ձևակերպեց։
Թուրինցիները խաղի հիմնական ժամանակի ավարտից ընդամենը տասը րոպե առաջ կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը։
Այս խաղից հետո թիմերը հավասար 15-ական միավորներ ունեն և կիսում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ և 9-րդ տեղերը։